01.
ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ով ենք մենք

Մեր կայքն է՝ https://Tutunjianfitness.am: Շնորհակալություն Tutunjianfitness.am այցելելու համար:

Թութունջյան ֆիթնեսը ստեղծվել է մեծ պահանջարկի հիման վրա։ Երկար տարիներ լսելով Ձեր ցանկությունները, առաջարկները, բողոքները՝ մենք ստեղծել ենք մարզասրահ, որի յուրաքանչյուր դետալ համապատասխանում է Ձեր ցանկություններին:

  • Աբոնեմենտների համար տրամադրվում է 30-օրյա ժամկետ:
  • Յուրաքանչյուր այցելու փաթեթի շրջանակներում ունի հյուրի մեկանգամյա այցելության հնարավորությոում:
  • Վերադարձ հնարավոր է ձեռքբերման նույն օրը միայն. մնացած այլ դեպքերում գումարի վերադարձ չի կատարվում: 
  • Գործում է անվանափոխության հնարավորություն:
  • Փաթեթների սառեցում կամ երկարաձգում արվում է միայն արձակուրդների շրջանում մինչև 14 օր ժամկետով:

Tutunjianfitness.am-ում վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են AmeriaBank վճարային համակարգի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Կանխիկ վճարումները իրականացվում են մարզասրահում` ՀՀ դրամով:

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ Tutunjianfitness.am -ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Tutunjianfitness.am -ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք Tutunjianfitness.am -ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: Tutunjianfitness.am -ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում:

Tutunjianfitness.am-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Tutunjianfitness.am ապրանքանիշն առանց թույլտվության:

Tutunjianfitness.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Tutunjianfitness.am © 2021 – Բոլոր իրավունքները պաշտպանված են